Խարդախության մեղադրանքով հետախուզվողներ են ներկայացել ոստիկանություն
10.05.2023 12:42
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ Քանաքեռ-Զեյթունի բաժին են ներկայացել 36-ամյա Ալբերտ Շ.-ն և 35-ամյա Վիրաբ Ղ.-ն: Նրանք ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: