Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
11.12.2023 12:45
Հետախուզվողի կամավոր ներկայանալ

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 10-ին բաժին է ներկայացել 2004 թ. ծնված Ռուբեն Գ.-ն: Նա հոկտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ (Խուլիգանությունը) հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ռուբեն Գ.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: