Խուլիգանության և գողության մեղադրանքներով հետախուզվողները կամավոր ներկայացել են ոստիկանություն
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 25-ին, ժամը 14.00-ին, բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Աշոտ Հ.-ն, որը սեպտեմբերի 25-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 25-ին, ժամը 15.15-ին, բաժին է ներկայացել 1994 թ. ծնված Վահան Ա.-ն, որը օգոստոսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: