Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
07.03.2022 11:12
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Մարտի 6-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 45-ամյա Արայիկ Մ.-ն, որը մարտի 4-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արայիկ Մ.-ն ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: