Հետախուզվողը ներկայացել է օդանավակայանի գծային բաժին
26.11.2021 11:06
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Նոյեմբերի 25-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է ներկայացել 48-ամյա Արմեն Ա.-ն, որը ապրիլի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: