ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Սևան ազգային պարկի» աշխատակիցների պարտականությունների կատարմանը խոչընդոտողները ներկայացվել են նախաքննական մարմին

«Սևան ազգային պարկի» աշխատակիցների պարտականությունների կատարմանը խոչընդոտողները ներկայացվել են նախաքննական մարմին

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները հունվարի 5-ին, սիգ ձկնատեսակի արգելքի ժամանակահատվածով պայմանավորված՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների հետ Սևանա լճի վրա, ՊՈԱԿ-ին պատկանող նավով, ծառայություն են կատարել: Այդ ընթացքում նավին են մոտեցել ձկնորսներ՝ տասը մոտորանավակներով և խոչընդոտել են պարտականությունների կատարմանը, իսկ երկու ձկնորս, բարձրանալով նավի վրա, սկսել են վիճաբանել ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է ձկնորսների ինքնությունը. յոթն էլ Նորատուս գյուղի բնակիչ էին:
Բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 6-ին նրանք ներկայացել են ոստիկանության Գավառի բաժին, որտեղից էլ, կազմված փաստաթղթերի հետ, ներկայացվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
Փաստաթղթերը ուղարկվել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: