Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է դատարան

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 26-ին Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղում հայտնաբերվել և Ստեփանավանի բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Մայիս Պ.-ն, որը ապրիլի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-296-րդ (Ծառերը, թփերը և բուսածածկը ապօրինի հատելուն կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելուն հանցակցելը) և 296-րդ (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը կամ ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելը) հոդվածների մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Մայիս Պ.-ն ներկայացվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: