Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է դատարան
30.11.2022 11:54
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 2-րդ բաժանմունքի և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 29-ին Նոր Խարբերդի 8-րդ փողոցում հայտնաբերվել և Նոր Նորքի բաժին է տեղափոխվել 29-ամյա Օլգա Դ.-ն, որը նոյեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: