Հետախուզվողը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին
10.02.2021 14:22
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 9-ին Սայաթ-Նովայի պողոտայից բերման են ենթարկել 48-ամյա Պարույր Պ.-ին, որը 2020 թ. սեպտեմբերի 3-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Պարույր Պ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: