Հետախուզվող կինը ներկայացվեց դատարան
01.09.2023 11:33
Հետախուզվողի հայտնաբերում

Կումայրիի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 31-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Գյումրիի Տերյան փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել գողության մեղադրանքով օգոստոսի 28-ից հետախուզվող 42-ամյա մի կին` առանց խափանման միջոցի:
Նա ներկայացվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: