Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և ներկայացվեց պրոբացիայի ծառայություն
07.03.2023 12:23
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 6-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և օդանավակայանից պրոբացիայի ծառայություն է ներկայացվել 48-ամյա Արտաշես Ս.-ն: Նա 2017 թ. դեկտեմբերի 5-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: