Օգոստոսի 15-ին, ժամը 07.50-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի ընկերության տնօրեն և հայտնել, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, ոմն Արամ Երևանի Սարալանջի փողոցի թիվ 101 հասցեի մոտից փախցրել է իրենց  ընկերությանը պատկանող «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արամը 1988 թ. ծնված  Արամ Գ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 16.00-ին, ներկայացել է բաժին և ներկայացրել  ավտոմեքենան` սարքին վիճակում:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: