ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Թմրամիջոցը պատրաստել էր ներարկման միջոցով օգտագործելու համար

Ապրիլի 12-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները Ոսկեհասկ-Գյումրի ճանապարհից, թմրամիջոց պատրաստելու և պահելու կասկածանքով, «ԳԱԶ- 31-02» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1963 թ. ծնված Կարապետ Կ.-ին:
Զննությամբ ավտոմեքենայից հայտնաբերվել է 5 մլ տարողությամբ ներարկիչ՝ 4.2 մլ դեղին զանգվածով:
Կարապետ Կ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական և դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: