Դատարան ներկայանալուց խուսափողը ներկայացվեց դատարան
07.04.2015 11:16
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Աբովյան գյուղից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Սլավիկ Խ.-ն, որը ապրիլի 3-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 137 հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով` Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ներկայանալուց խուսափելու համար:
Սլավիկ Խ.-ն ներկայացվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: