Վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն
25.04.2015 09:35
ՃՏ պատահարներ
Ապրիլի 24-ին, ժամը 13.30-ին«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ճանապարհի 33-րդ կմ-ին՝ Ջաջուռ գյուղի մոտ, վրաերթի է ենթարկել 1991 թ. ծնված Արման Բ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 14.20-ին, վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին և դեպքի վերաբերյալ տվել հաղորդում:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: