Հայտնաբերվեց Գարեգին Նժդեհի հրապարակում
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 31-ին Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակից հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Ռաֆայել Օ.-ն, որը մայիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծի) մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
