«Նիսան Տիդա»-ն բախվել է գովազդային վահանակի հենասյանը. 30-ամյա վարորդը մահացել է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
26.02.2018 16:26
ՃՏ պատահարներ

Փետրվարի 25-ին, ժամը 1.40-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 34-րդ կմ-ին «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակի երկաթյա հենասյանը:
Պատահարի հետևանքով վարորդը` 1988 թ. ծնված Ռոման Մուրադյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: