1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

28.10.2016 18:02 Միջոցառումներ
Տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։
Մասնակցում էին ոստիկանության ներքին անվտանգության, հասարակական կարգի ապահովման, իրավաբանական վարչությունների պետերը, ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նիստում քննարկվեցին ոստիկանության տասը ծառայողների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու դրանց վերաբերյալ եզրակացությունները։
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը, պարզելով փաստական հանգամանքները, որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետին՝ հիշյալ ծառայողներից երկուսի նկատմամբ կիրառելու «Ոստիկանությունից ազատում», յոթի նկատմամբ՝ այլ կարգապահական տույժեր, իսկ մեկ ծառայողի նկատմամբ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության շտաբում իրականացված ծառայողական նյութն ուղարկել ոստիկանության ներքին անվտանգության վարչություն՝ նոր քննության։