ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների ընթացքում ոստիկանության աշխատանքները կանոնակարգող խմբի առաջին նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների ընթացքում ոստիկանության աշխատանքները կանոնակարգող խմբի առաջին նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների ընթացքում ոստիկանության աշխատանքները կանոնակարգող աշխատանքային խումբ:
Փետրվարի 21-ին տեղի ունեցավ աշխատանքային խմբի առաջին նիստը, որը նախագահում էր խմբի ղեկավար, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: 
Աշխատանքային խմբի անդամներին ներկայացվեցին Ցեղասպանության տարելիցի օրերին Երևան քաղաքում և հանրապետության մարզերում հասարակական կարգի ապահովման ու անվտանգության պահպանման միջոցառումների շրջանակը, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների փոխգործակցության խնդիրներն ու առանձնահատկությունները, քննարկվեցին կազմակերպչական հարցեր:
Նիստի ավարտին Հունան Պողոսյանը համապատասխան հանձնարարականներ տվեց խմբի անդամներին՝ իրենց ղեկավարած ստորաբաժանումների աշխատանքային պլաններն ու ժամանակացույցերը նախապատրաստելու ուղղությամբ: