Սպանության փորձի և ապօրինի զենք պահելու մեղադրանքներով հետախուզվողը ներկայացավ կամավոր
10.03.2016 11:57
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 24-ից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի /սպանության փորձ/ 1-ին մասի և 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 1-ին մասի մեղադրանքներով հետախուզման մեջ գտնվող, 1989 թ. ծնված Դավիթ Հ.-ն կամավոր ներկայացել է ՀՀ ՔԿ Դիլիջանի քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: