Նկուղը փորելիս 434 փամփուշտ է հայտնաբերել
24.03.2015 11:04
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Մարտի 22-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1980 թ. ծնված Գևորգ Ս.-ն իրենց շենքի 3-րդ մուտքի նկուղը փորելիս փամփուշտներ է հայտնաբերել:
Մեկնած օպերատիվ խումբը Դավիթաշենի 3-րդ թաղամասի 18 շենքի նկուղում հայտնաբերել է մասնատված և կոռոզիայի ենթարկված տարբեր տրամաչափի 434 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: