ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նկուղից գողացել է գյուղատնտեսական իրեր

30.06.2016 12:55 Գողություն
Հունիսի 29-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, իր տնից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Կարեն Գ.-ին, որը   բացատրական աշխատանքի շնորհիվ, խոստովանական բացատրություն է տվել, որ  մայիս և հունիս ամիսներին ցանկապատի վրայով 4 անգամ մտել է «Նոր Խարբերդ» Ա/Ը 12-րդ փողոցի տներից մեկի բակ և օգտվելով նկուղի դռան բաց լինելուց` գողացել գյուղատնտեսական իրեր:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: