Հետախուզվողը ոստիկանություն է ներկայացել կամավոր
10.05.2017 11:56
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 8-ին, ժամը 18.25-ին, կամավոր բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Գևորգ Ա.-ն, որը մայիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: