Խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզվող կինը ոստիկանություն ներկայացավ կամավոր
27.03.2017 12:17
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 26-ին, ժամը 22.10-ին, բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Էմմա Ն.-ն, որը հունվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: