ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նշանակվել են փորձաքննություններ

Հուլիսի 6-ին ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1972 թ. ծնված Առուշան Գ.-ն Արփիկ բանավանի իր տան բակում թմրամիջոց է ապօրինի պատրաստում, պահում և օգտագործում: 
Ձեռնարկված միջոցառումներով նույն օրը, ժամը 18.04-ին, Առուշան Գ.-ի  տան բակում կատարված զննությամբ շքամուտքի ձախակողմյան հատվածում գտնվող փայտյա սեղանի վրա հայտնաբերվել են 1լ տարողությամբ պլաստմասսե շիշ՝ դեղնավուն հեղուկով և սպիտակ նստվածքով, մեկ 0.5լ տարողությամբ պլաստմասե շիշ՝ լցված բենզինին բնորոշ հոտով դեղնավուն հեղուկով, կերակրի սոդա, մեկ ապակյա փոքր սրվակ՝ շագանակագույն զանգվածով, «պիրալգին» տեսակի դեղահաբի դատարկ տուփ, երկու օգտագործված 5 մլ ներարկիչներ՝ ասեղով, երկու օգտագործված 20 մլ. ներարկիչներ, որոնցից մեկում առկա էր շագանակագույն զանգված: 
Ըստ Առուշան Գ.-ի հայտարարության՝ հայտնաբերված իրերը պատկանում են իրեն, որոնցով միայնակ թմրամիջոց է պատրաստել և ներարկման եղանակով գործածել:
Հայտնաբերվածն առգրավված է:
Առուշան Գ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: