Նշանակվել են փորձաքննություններ
24.08.2013 13:46
Թմրամիջոցի հայտնաբերում
Օգոստոսի 23-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների հետ համատեղ, թմրանյութ պահելու կասկածանքով, Մ. Մելիքյան փողոցից «BYD» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1966 թ. ծնված Արա Ս.-ին և նրա ուղևոր, 1976 թ. ծնված Արտակ Թ.-ին:
Արա Ս.-ն իր ավտոմեքենայի սրահից ներկայացրել է 2 դեղահաբ` «DIA» և «60» գրառումներով:
Նշանակվել են նյութաբանական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: