ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նշանակվել են փորձաքննություններ

Սեպտեմբերի 26-ին, ժամը 13.00-ին,  ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները 1980 թ. ծնված Դրաստամատ Հ.-ի՝ Հայկավան գյուղում գտնվող տան կիսակառույց անասնագոմի զննությամբ՝ հայտնաբերել են 700 գ կանեփի բույսի չորացված 5 ամբողջական ճյուղ:
Ըստ Դրաստամատ Հ.-ի հայտարարության` հայտնաբերվածը պատկանում է իրեն, որը քաղել է տնամերձ հողամասում աաճած կանեփի բույսից և պահել անասնագոմում` իր օգտագործման համար:
Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկոքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: