ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Հոկտեմբերի 12-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Արտաշատ քաղաքի մի տնից բերման են ենթարկվել նախկինում դատված՝ 1991 թ. ծնված Կամո Չ.-ին և 1960 թ. ծնված Սարգիս Հ.-ին:
Պարզվել է, որ նրանք հոկտեմբերի 8-ին, ժամը 18.00-ի սահմաններում, նույն տանը, վիճաբանության ժամանակ, ծեծի են ենթարկել 1961 թ. ծնված Վահան Զ.-ին, իսկ Սարգիս Հ.-ն դանակով հարվածել տուժողի ձեռքին և պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: