Սեպտեմբերի 3-ին, ժամը 23.30-ին, Երևանի  Արամի փողոցի թիվ 56 հասցեի մոտ մի խումբ երիտասարդներ վիճաբանել և հարվածներ են հասցրել  իրար:
Նշված հասցեից ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1993 թ. ծնված Աշոտ Կ.-ին, 1989 թ. ծնված Վլադիմիր Մ.-ին, 1990 թ. ծնված Մարտին Հ.-ին, 1990 թ. ծնված Վաչիկ Գ.-ին, 1991 թ. ծնված Վահան Ա.-ին,  1991 թ. ծնված Հենրիկ Բ.-ին և ՌԴ քաղաքացի, 1990 թ. ծնված  Տիգրան Խ.-ին: 
 Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
 Կատարվում է հետաքննություն:
                                                
                              
                             `
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: