ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Սեպտեմբերի 16-ին, ժամը 18.30-ին,  հիվանդանցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստսցվել, որ որովայնի մասում ստացած ծակած-կտրած վերքով իրենց մոտ է տեղափոխվել 1960 թ. ծնված Կամո Ք.-ն, որը հայտարարել է, որ վնասվածքը  ստացել է «Ղշլաղ» կոչվող թաղամասում՝ վայր ընկնելու հետևանքով:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ Կամո Ք.-ին դանակով մարմնական վնասվածք է պատճառել 1981 թ. ծնված Ռոբերտ Հ.-ն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 16-ին, ժամը 20.45-ին, Ռոբերտ Հ.-ն մեղայականով ներկայացել է ոստիկանության Տարոնի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասից Տարոն-2 թաղամաս տանող ճանապարհին վիճաբանել է Կամո Ք.-ի հետ, որի ընթացքում վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Ռոբերտ Հ.-ի  աջ  ձեռքին, այնուհետև Ռոբերտ Հ.-ն խլելով դանակը, նույն դանակով հարվածել է Կամո Ք.-ի որովայնին և պատճառել  վնասվածք:
Ռոբերտ Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: