ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

21.03.2013 10:40 Թունավորում

Մարտի 20-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1967 թ. ծնված  Նունե Ալավերդյանը  և 2004 թ. ծնված Արթուր  Ալավերդյանը:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Ն. Ալավերդյանը խոհանոցում` գազօջախի մոտ, վատ է զգացել և կորցրել գիտակցությունը, որից հետո շտապօգնության խումբը նրան որդու հետ միասին տեղափոխել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 18.55-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության է տեղափոխվել նաև Ն. Ալավերդյանի դուստրը` 1994 թ. ծնված Արուսյակ Ալավերդյանը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: