ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Նոյեմբերի 21-ին, ժամը 14.35-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Մաշտոցի բաժնում  հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դավիթաշենի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հիվանդին օգնություն ցույց տալու ժամանակ վերջինիս որդին ծեծի է ենթարկել բժշկին:
Շտապօգնության ենթակայանի բժիշկը  հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, կանչով մեկնել է վերը նշված տուն, որտեղ հիվանդ, 1951 թ. ծնված Վարդան Ծ.-ին բժշկական օգնություն ցույց տալու ժամանակ վերջինիս որդին` 1985 թ. ծնված Ժիրայր Ծ.-ն, տեսնելով, որ հայրը գիտակցության չի գալիս, անհիմն վիճաբանել է իր հետ, որի ժամանակ ձեռքերով հարվածել է դեմքին, գլխին, մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: