Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
24.07.2013 13:18
Մարմնական վնասվածք
Հուլիսի 23-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանի Արագած փողոցի թիվ 93 շենքի բակում վիճաբանություն է, և գլխի վնասվածքով մեկին տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, մեքենայի կայանման հարցի շուրջ վիճաբանել են 1960 թ. ծնված Ալբերտ Մ.-ն և 1986 թ. ծնված Արման Ս.-ն:
Նույն օրը, ժամը 23.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Ալբերտ Մ.-ն, որտեղ ըստ նրա ուղեկցողի հայտարարության` վիճաբանության ժամանակ վերջինիս հրել վայր են գցել:
Ալբերտ Մ.-ն հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալուց:
Ժամը 01.00-ին, ոստիկանություն հրավիրված Արման Ս.-ն բացատրություն է տվել, որ նշված վիճաբանության ժամանակ ինքն է հրել Ալբերտ Մ.-ին, ինչի հետևանքով նա վայր է ընկել և ստացել վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: