ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

27.01.2014 15:24 Թունավորում
Հունվարի 25-ին, ժամը 09.20-ի սահմաններում, մի քաղաքացուց հիվանդանոց ահազանգ է ստացվել, որ եղբոր տունը պատված է ծխով:
Նույն օրը, ժամը 09.30-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծխախեղդ վիճակում շտապօգնության մեքենայով իրենց մոտ է տեղափոխվել 1962 թ. ծնված Մանվել  Բայաթյանի   դիակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը Մ. Բայաթյանը մահացել է տան ննջասենյակի փայտավառարանի թերայրման հետևանքով առաջացած ծխի հետևանքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: