ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Հունիսի 11-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ավանի բաժանմունքի ծառայողները, 1971 թ. ծնված Նունե Հ.-ին մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Սարգիս Ս.-ին:
Ժամը 16.00-ին Նունե Հ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.30-ին, իր բնակարանում, Սարգիս Ս.-ն դանակով հարվածել է դաստակին, այնուհետև ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին և պատճառել մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: