Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն
19.12.2014 12:41
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Դեկտեմբերի 18-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1981 թ. ծնված Միխայել Մ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ պապին: Միաժամանակ, Միխայել Մ.-ն խնդրել է հրացանն օրինականացնել և վերադարձնել իրեն:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: