ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն

Օգոստոսի 14-ին, ժամը 13.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում  ահազանգ է ստացվել, որ աչքի ոսպնյակի վնասվածքով և դեմքի մասում ստացած այրվածքներին բնորոշ քերծվածքներով բուժօգնության է դիմել 1951 թ. ծնված Սերյոժա Ա.-ն, որը բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է: 
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ օգոստոսի 15-ին, ժամը 17.00-ին,   բաժին է հրավիրվել Սերյոժա Ա.-ն և հայտնել, որ  վնասվածքները ստացել է օգոստոսի 14-ին, ժամը 12.00-ի սահմաններում, տան  բակում  իր հավաքած մետաղի ջարդոնները վերադասավորելու ընթացքում` մետաղյա ձողին ամրացված պայթուցիչի օղակը  պատահաբար քաշելուց հետո առաջացած պայթյունից:
Նույն օրը, ժամը 20.00-ին,  Սերյոժա Ա.-ի տան բակից զննությամբ հայտնաբերվել և առգրավվել է «ՌԳԴ-5» տիպի նռնակին նմանվող իր` առանց պայթուցիչի, պայթուցիչի օղակ և բռնակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Սերյոժա Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Նախապատրաստված նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել են ոստիկանության Մուշի բաժին:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: