Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն
13.09.2013 12:41
Թմրամիջոցի հայտնաբերում
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Ճամբարակի բաժնի ծառայողները սեպտեմբերի 12-ին, ժամը 12.50-ին, Դպրաբակ գյուղից, թմրամիջոցներ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1946 թ. ծնված Վարազդատ Հ.-ին, որի տաբատի գրպանից հայտնաբերվել է 6.6 գ, իսկ սպորտային գլխարկի ծալքի միջից՝ ծխախոտի մեջ լցված 0.9 գ կանեփանման զանգված:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: