ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն

Ապրիլի 25-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Շիրակի մարզային վարչությունների և Գյումրիի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, թմրանյութ պահելու  կասկածանքով, Գյումրիի Մայակովսկի փողոցի թիվ 27 տան մոտից՝ «Աուդի» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Էդուարդ Փ.-ին և նրա  ուղևորներ՝ 1982 թ. ծնված Արթուր Ա.-ին, 1982 թ. ծնված, նախկինում դատապարտված  Կոլյա Ղ.-ին, 1992 թ. ծնված Հովհաննես Ղ.-ին և 1982 թ. ծնված Արտյոմ Գ.-ին: 
Ավտոմեքենայի զննությամբ՝ առջևի նստելատեղերի մեջտեղում, հայտնաբերվել և առգրավվել է պլաստմասսե սնամեջ հարմարանք և փայլաթիթեղով փաթեթավորված 0.7 գ  կանեփանման չորացված զանգված: 
Էդուարդ Փ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, այն մարիխուանա թմրամիջոց է, պատրաստել է անձամբ ծխելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: