Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն
27.08.2013 11:42
Թմրամիջոցի հայտնաբերում
Օգոստոսի 26-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկություն են կատարել 1967 թ. ծնված Կարապետ Հ.-ին պատկանող տանն ու հարակից շինություններում. տան բակում գտնվող քարե շինության ներսից հայտնաբերվել է կանեփի 11 բույս` 7 կգ կշռով, ինչպես և 220 գ կանեփանման կիսաչոր զանգված, կիսակառույց շինության հողածածկ հատակին հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ` 100 գ կանեփի բույսի կիսաչոր զանգվածով, իսկ նույն շինությունում գտնվող արկղի միջից ՝ պոլիէթիլենային տոպրակ` օգտագործված և չօգտագորված ներարկիչներով, կենցաղային դանակ ու բամբակյա զանգված: Տան մուտքի դռանը կից ձախակողմյան պատի հետևի մասից հայտնաբերվել է հողով լցված մետաղյա դույլ, իսկ հողի մեջ առկա էր կանեփի 1 բույս:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Կարապետ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: