Նշանակվել է փորձաքննություն
13.08.2013 12:28
Թմրամիջոցի հայտնաբերում
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 12-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Գեղարքունիքի մարզային վարչության և Մարտունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Մարտունի քաղաքի Երևանյան փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, ոստիկանություն բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Արսեն Հ.-ն, որի տաբատի գրպանից, զննությամբ, հայտնաբերվել է չորացված, մանրացված, կանեփանման կանաչ զանգված:
Արսեն Հ.-ն հայտարարել է, որ զանգվածը 15.000 դրամով ձեռք է բերել ս/թ մայիսին` 1950 թ. ծնված Պարգև Գ.-ից:
Նշանակվել է փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Պարգև Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: