ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները հուլիսի 19-ին, ժամը 19.50-ին, Ղարսի խճուղու թիվ 136/021 տնակի մոտակայքից, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Ռազմիկ Հ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 46 գ յուրահատուկ հոտով, կանեփանման, բուսական զանգված:
Ռազմիկ Հ.-ն հայտնել է, որ այն պատկանում է իրեն, կանեփ խոտաբույս է, որը հավաքել է նույն օրը Գյումրի քաղաքի Տեր Գաբրիելյան փողոցով անցնող Գյումրի գետակի մոտակայքում վայրաճ կանեփի թփից:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: