Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն
18.07.2016 17:34
Թմրամիջոցի հայտնաբերում
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և պատրաստելու կասկածանքով, հուլիսի 17-ին, ժամը 2.30-ին, Գյումրիի Բորյան փողոցի թիվ 1 հասցեի դիմացից բաժին բերման են ենթարկել 1986 թ. ծնված Հովհաննես Մ.-ին, որը ոստիկանության ծառայողների պահանջով Բուլվարային փողոցի թիվ 22 հասցեի դիմաց գտնվող կիսաքանդ շինությունից ներկայացրել է պլաստմասե տարա՝ հատակին 300 գ դեղին, յուրահատուկ հոտով հեղուկ զանգվածով, մետաղյա տարա, որի մեջ 12 մգ ներարկիչ էր՝ ներսի հատվածում շագանակագույն պինդ նստվածքով, պլաստմասե տարա՝ սպիտակ, պինդ նստվածքով, պլաստմասե տարա՝ մոտ 100 գ դեղին, յուրահատուկ հոտով հեղուկ զանգվածով, յոդի 2 դատարկ սրվակ, 20 մլ ներարկիչ՝ 2 գ գորշ գույնի պինդ զանգվածով, և «պիրալգին» տեսակի 1 դեղահաբ, 10 հատանոց դատարկ պատիճ:
Հայտնաբերվածի վերաբերյալ Հովհաննես Մ.-ն հայտարարել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը պատկանում է իրեն, այն «պիրալգին» տեսակի դեղամիջոցից և քիմիական այլ նյութերից պատրաստված թմրամիջոց է, որը հուլիսի 16-ին, ժամը 21.00-ի սահմաններում, պատրաստել է անձամբ, ներարկվելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: