Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ
Օգոստոսի 4-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն գյուղի բնակիչ Մկրտիչ Ք.-ի հողամասում կանեփի թփեր կան:
Ոստիկանության ծառայողները նշված հողամասում հայտնաբերել են վերջինիս կողմից աճեցված, մշակված և խնամված կանեփի թփերի նմանվող 86 բույս, իսկ տան հետնամասի պատուհանագոգի տեսանելի հատվածում՝ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող չորացված և մանրացված 9,9 գ դեղնականաչավուն զանգված:
Ոստիկանություն բերման ենթարկված Մկրտիչ Ք.-ն բացատրություն է տվել, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն և մշակել, չորացրել է իր անձնական օգտագործման համար:
Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: