Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Մարտի 9-ին, ժամը 03.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի վերին երրորդականի առաջամիջային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1992 թ. ծնված Լևոն Ժ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Նրա հարազատները մեկնած օպերատիվ խմբին հայտնել են, որ վնասվածքներով եկել է տուն և ոչինչ չի կարողացել բացատրել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Կումայրիի բաժին բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Պարույր Հ.-ն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: