ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

52-ամյա նոյեմբերյանցու մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել

52-ամյա նոյեմբերյանցու մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի պարեկները նոյեմբերի 18-ի ժամը 08.40-ին Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերի 29-ի փողոցում նկատել են մի քաղաքացու, որը դրսևորել է կասկածելի վարքագիծ: Ինքնությունը պարզելու նպատակով պարեկները պահանջել են անձը հաստատող փաստաթուղթ, իսկ երբ նա պայուսակից ներկայացրել է անձնագիրը, պարեկները նկատել են, որ պայուսակում ատրճանակ կա: Զենքի օրինականությունը պարզելու նպատակով նոյեմբերյանցի 52-ամյա տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին: Բաժնում նրա պայուսակում հայտնաբերվել է «ANSAR» տեսակի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, իսկ գրպանում հայտնաբերվել է 3 փամփուշտ: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածի համար չունի համապատասխան փաստաթուղթ:
57-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Նոյեմբերյանի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: