Նոյեմբերյանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին օդանավակայանում
03.11.2021 11:13
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները նոյեմբերի 2-ին Դոնի Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 44-ամյա Արտակ Ա.-ին, որը 2013 թ. դեկտեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: