Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Նորաշենում
27.07.2021 15:33
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 26-ին Նորաշեն թաղամասում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 37-ամյա Արամ Բ.-ն, որը փետրվարի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: