ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նորաշենցի տղամարդը դանակահարել էր համագյուղացիներին

Մայիսի 1-ին ոստիկանության Տավուշի բաժնում հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ դանակահարված վիճակում բուժօգնության են տեղափոխվել Նորաշեն գյուղում ապրող 42 և 57 տարեկան երկու տղամարդ։
Ահազանգը ստանալուն պես օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում բաժնի քրեական հետախույզներին հաջողվեց պարզել, որ ժամը 17.15-ի սահմաններում Նորաշեն գյուղից ոչ հեռու գտնվող հուշաղբյուրի մոտ համագյուղացիների միջև վեճ էր ծագել, այդ ընթացքում էլ 43-ամյա մի տղամարդ դանակով խփել ու մարմնական վնասվածքներ էր պատճառել համագյուղացիներին:
Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը ներկայացավ ոստիկանություն, որտեղից էլ ներկայացվեց քննչական մարմնին։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։
Հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: