ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նոր Արեշից երիտասարդներ են բերման ենթարկվել

Սեպտեմբերի 15-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության Էրեբենու բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 35-րդ փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանություն է:
Մեկնած օպերատիվ խումբը շենքի բակից, անձին ծեծի ենթարկելու կասկածանքով, բերման է ենթարկել չորս քաղաքացի: Բաժնում Երևանի բնակիչ 24-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է երեք կաթուցիչ, որոնցից երկուսը՝ մոխրանման հետքերով, իսկ մյուսը՝ դեղնականաչավուն զանգվածով:
Նշանակվել են դատաքիմիական և դատաթմրաբանական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: